Ձեր բուռն արձագանքների վրա սառը ջուր լցնելու համար, այնուամենայնիվ, ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել . Վահրամ Խաչատրյան

Ձեր բուռն արձագանքների վրա սառը ջուր լցնելու համար, այնուամենայնիվ, ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել . Վահրամ Խաչատրյան

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,
 

Այսօր առավոտից մամուլում քննարկվում է, որ ես կրում եմ հայտնի ապրանքանիշի աքսեսուար, որի մասին, ի դեպ, օրենքով սահմանված կարգով հայտարարագրվել է:

Ցանկանում եմ, փարատել այս տեղեկատվությունը տարածողների և այդ տեղեկատվությանը չարախնդորեն ու չկամաբար վերաբերվողների կասկածամտությունը:

Արմավիրի մարզում, ովքեր ճանաչում են իմ ընտանիքը ու ընտանիքիս ավագներին, պետք է իմանան, որ նրանք քրտնաջան աշխատանքի միջոցով ստեղծել են այն ինչ, ունենք:

Ձեր բուռն արձագանքների վրա սառը ջուր լցնելու համար, այնուամենայնիվ, ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել իմ անձնական, ընտանեկան պատմությունից:
Այդ աքսեսուարը ինձ նվիրել է հայրս, որպես ընտանիքի նվեր, երբ ես ոչ մի պաշտոն չէի զբաղեցնում:

Ավելացնեմ նաև, որ նմանատիպ նվերներ քրիստոնեաբար մաղթում եմ յուրաքանչյուրին, ով չարախնդությամբ կամ քաղաքական դիվիդենտ հավաքելու մտայնությամբ է վերաբերվում հայտարարագրումս ներկայացված այս տեղեկատվությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում