Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթներ գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթներ գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Ղազախստանն ու Հայաստանը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու են երկու երկրների միջև ուղիղ չվերթներ հաստատելու ուղղությամբ։  

Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, այս մասին հայտնեց Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ։ 

«Հիմնական առաջադրանքներից մեկն այն է, որ ուղիղ չվերթներ հաստատվեն Երևանի և Աստանայի միջև։ Այս կապակցությամբ մենք ունենք կոնկրետ պլաններ։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում  համապատասխան քայլերը կձեռնարկվեն»,֊ ասաց նախագահ Տոկաևը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում