Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկարացվել դատարան։ Այս մասին «Լուրերին» հայտնում են Քննչական կոմիտեից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Նա գտնվում էր տնային կալանքի տակ:


Կարծիքներ