Հրդեհ է բռնկվել Մուշավան թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հրդեհ է բռնկվել Մուշավան թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ ԱԻ նախարարության, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։49-ին։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 25 հա խոտածածկույթ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում