Չինաստանում կանխատեսում են նոր՝ «Х վիրուսի» ծագում և առաջարկում համատեղ պայքարի սկզբունք

Չինաստանում կանխատեսում են նոր՝ «Х վիրուսի» ծագում և առաջարկում համատեղ պայքարի սկզբունք

Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն կարծում է, որ մարդկությունն ապագայում կբախվի նոր վիրուսի, և առաջարկել է դրա դեմ պայքարի նախապատրատության համար փոխգործակցության սկզբունք։

Ելույթ ունենալով միջազգային գիտատեխնոլոգիական ֆորումի շրջանակում՝ նա ասել է, որ ներկայում աշխարհը պայքարում է ոչ միայն կորոնավիրուսային պանդեմիայի, այլևս ինֆոդեմիայի դեմ, երբ ակտուալ տեղեկատվությունը միաձուլվել է ապատեղեկատվությանը։
Ապագայում աշխարհն, անշուշտ, կբախվի այսպես կոչված Х վիրուսի հետ, որի առանձնահատկություները դեռևս ոչ մեկին հայտնի չեն։ Դա կարող է տեղի ունենալ ցանկացած ժաանակ, ցանկացած վայրում, ասել է նա։

«Մարդկության ապագայի համար անհրաժեշտ է աշխատել խնդիրների համատեղ լուծման վրա։ Դրա հետ կապված՝ առաջարկում եմ 4 C-երի սկզբունքը՝ համագործակցություն (cooperation), մրցակցություն (competition), տեղեկատվության փոխանակում, հաղորդակցություն (communication) և համակարգում, երբեմն նաև երրորդ կողմի հետ (coordination)»,-եզրափակել է մասնագետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում