ԱՄՆ-ն Հունաստանին կտրամադրի Թուրքիայի պատվիրած F-35 կործանիչները. Greek City Times
Հունաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը, ըստ առկա տեղեկության, համալրվելու է F-35 կործանիչներով, Գրում է Greek City Times-ը՝ ընդգծելով, որ դրանցից վեցն ի սկզբանե նախատեսված են եղել Թուրքիայի համար։
Մասնավորապես, Estia թերթի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հունաստան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել և համաձայնեցվել է 20 F-35 կործանիչների մատակարարումը Հունաստան: Դրանցից վեցը գնվելու են 2022 թվականին և մատակարարվելու են Ֆրանսիայից Rafale առաջին վեց կործանիչների հետ միասին:
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ն Հունաստանին վաճառում է նաև այն F-35-երը, որոնք ի սկզբանե պատվիրել էր Թուրքիան:
Թվում է, թե Թուրքիայի կողմից ռուսական C-400-ի գնումն ու փորձարկումը հօգուտ Հունաստանի է աշխատել, գրում է Greek City Times-ը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի արձագանքը չի սահմանափակվում Հունաստանին F-35-ի մատակարարումներով․ քննարկվում է նաև Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» միջուկային բազան Կրետե տեղափոխելու հնարավորությունը։
Նշվում է, որ այս հարցն արդեն պաշտոնապես քննարկվում է ԱՄՆ Սենատում։ Քննարկումը կվերսկսվի մի քանի օրից՝ հունա-ամերիկյան պաշտպանական համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, երբ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի այն երկարաձգել հինգ տարով:
Կարծիքներ