Բարբադոսը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի թագուհու իշխանությունից
Բարբադոսի խորհրդարանը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, որոնց համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը կդադարի երկրի ղեկավարը լինել:
Ինչպես փոխանցում է EFE գործակալությունը, Բարբադոսը, որը փոքր կարիբյան տարածք է մոտ 280 000 բնակչությամբ, կողմ է քվեարկել, որպեսզի երկիրը ձերբազատվի բրիտանական միապետի ենթակայությունից և Հանրապետության կարգավիճակ ստանա: Հնարավոր փոփոխությունն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 30-ին:
Սա նշանակում է, որ այդ օրվանից Բարբադոսում, որը Միացյալ Թագավորությունից անկախացել է 1966 թվականի նոյեմբերին, կդադարեցվի թագուհու ղեկավարությունը: Երկիրը մտադիր է անկախության 55-ամյակի առթիվ դառնալ խորհրդարանական հանրապետություն:
Կարծիքներ