Բեռլինում նոր օդանավակայան է բացվել, որն անվանել են «միլիարդների գերեզմանոց»
Այսօր իր դռներն է բացել Բեռլին-Բրանդենբուրգ նոր միջազգային օդանավակայանը (BER): Օդանավակայանի շինարարությունը տեւել է 14 տարի եւ Բեռլինում դարձել նման նախագծերի պատմության մեջ ամենասկանդալայինը, հաղորդում է DW-ը:
Վիլի Բրանդտի անվան Բեռլին-Բրանդենբուրգ (BER) նոր միջազգային օդանավակայանը բացվել է այսօր, դրա բացման ժամկետները բազմիցս հետաձգվել են: Օդանավակայանի շինարարությունը սկսվել է դեռեւս 2006 թվականին: Նախ ծրագրվում էր, որ օդանավակայանը կշահագործվի 2011 թվականին: Սակայն տարբեր տեխնիկական եւ շինարարական թերությունների պատճառով, հատկապես՝ հրդեհային անվտանգության ոլորտում, բացման ժամկետները չեղարկվել են եւ հետաձգվել:
2013 թվականին մոտ 120 000 թերություն է հայտնաբերվել. օրինակ՝ հակահրշեջային պաշտպանության չաշխատող համակարգ, հազարավոր ավտոմատ դռներ առանց էլեկտրացանցի միացման: Եվ մեկ խնդիր է եղել մալուխների պատահական դասավորությունը: Բացի այդ, էսկալատորները, պարզվել է, կարճ են:
Թերությունները վերացնելու համար պահանջվել է 8 տարի: Արդյունքում ծախսերը 2 միլիարդից ավելացել են մինչեւ 7 մլրդ եվրո: Բացի այդ, պարզվել է, որ նախագծողները սխալվել են հաշվարկներում, եւ գումարը բավարար չէ: Հետագա ընդլայնումը, որը կավարտվի 2030 թվականին,պահանջում է հավելյալ 2,3 մլրդ եվրոյի չափով ծախս:
Կարծիքներ