Լուկաշենկոն պաշտոնից հեռացրել է ներքին գործերի նախարարին

Լուկաշենկոն պաշտոնից հեռացրել է ներքին գործերի նախարարին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է ներքին գործերի նախարար Յուրի Կարաևին: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Пул Первого տելեգրամյան ալիքին:

Ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Իվան Կուբարկովը, ով մինչ այս ղեկավարում էր Մինսկի ներքին գործերի վարչությունը: Յուրի Կարաևը նշանակվել է  Գրոդնենսկի շրջանում նախագահի օգնական:

Վերջինս, ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հունիսից: Նրա ղեկավարության օրոք են սկզիբ առել և ընթացել հետընտրական բողոքի մասշտաբային ցույցերը, որոնք հաճախ ուղեկցվում էին քաղաքացիների հանդեպ կիրառվող բռնությամբ:

Հենց այս բողոքի ցույցերի ֆոնին էլ ներքին գործերի նախարարն ու այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ հայտնվեցին ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Կանադայի սանկցիաների տակ: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում