Որոնվում է Քննչական կոմիտեի տարածած տեսագրության մեջ երևացող քաղաքացին

Որոնվում է Քննչական կոմիտեի տարածած տեսագրության մեջ երևացող քաղաքացին

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է տեսագրության և տեղեկացրել, որ որոնվում է դրանում պատկերված անձը:

Քաղաքացին որոնվում է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

«Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում