ՄԱԿ-ի օգնությունը Ուկրաինային գերազանցել է 1,6 մլրդ դոլարը
Միավորված ազգերի կազմակերպության օգնությունը Ուկրաինային կազմել է ավելի քան 1,6 մլրդ ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ Ուկրաինային շտապ օգնություն տրամադրելու ՄԱԿ-ի նախաձեռնությունը ֆինանսավորվել է 72 տոկոսով:
«Մենք շարունակում ենք Ուկրաինայի գործընկերների հետ միասին օգնել հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց: Ամբողջ երկրով մեկ մենք օգնություն ենք տրամադրել 7,8 մլն մարդու», - ասել է Դյուժարիկը:
Կարծիքներ