«Հայաստան» հիմնադրամը հայրենիքի պաշտպանի կողքին է. տեսանյութ

«Հայաստան» հիմնադրամը հայրենիքի պաշտպանի կողքին է. տեսանյութ

 

Հետպատերազմյա  շրջանում  «Հայաստան» հիմնադրամի կարևոր առաջնահերթություններից է  մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնումը:

Տղաների վերականգնողական բուժման համար՝ «Հայաստան» հիմնադրամը համագործակցելով Արաբկիր բժշկական կենտրոնի և Կոշի վերականգնողական  կենտրոնի հետ, նրանց տրամադրել է տարատեսակ վերականգնողական մարզասարքեր և այլ բժշկական պարագաներ:

Կենտրոններում յուրաքանչյուր զինվորի համար ընտրվել է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսն ու շարունակվել մինչև վերջինիս լիարժեք վերականգնումը, տեղեկացնում են Հիմնադրամից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում