Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են սահմանազատման աշխատանքներ։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:
Կարծիքներ