Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը չեն ցանկանում իր հաղթանակն ընտրություններում
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու ՌԴ-ն չեն ցանկանում նրա վերընտրվելը նոյեմբերին կայանալիք ընտրություններում, սակայն հաղթանակի դեպքում առաջին զանգերից մեկը, ըստ նրա, կհնչի Թեհրանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Եթե մենք հաղթենք ընտրություններում…, առաջին զանգերից մեկը, որը ես կստանամ, կլինի Իրանից գործարք կնքելու առաջարկով»,-ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը:
Ավելի վաղ Թրամփն ասում էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում կարճ ժամանակահատվածում գործարք կկնքի Իրանի հետ:
«Նրանք չեն ցանկանում իմ հաղթանակը, եւ Ռուսաստանը չի ցանկանում, որ ես հաղթեմ, դա այն է, ինչը յուրահատուկ է այդ երկու երկրներում»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Հինգշաբթի եզրափակիչ հեռուստատեսային բանավեճի ընթացքում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենը նույնպես հայտարարել էր, որ Ռուսաստանը չի ցանկանում իր հաղթանակը:
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ չունի նախասիրություններ նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Կարծիքներ