Զելենսկին ՄԱԿ-ն անվանել է «թոշակի անցած սուպերհերոս» և կազմակերպության վերակենդանացման կոչ արել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զլենեկսին քննադատել է ՄԱԿ-ն ու նրա աշխատանքը՝ սեպտեմբեր 22-ին Նյու Յորքում Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ։ Նա ՄԱԿ-ն անվանել է «թոշակի անցած սուպերհերոս», անպետք ծերունի, որը մոռացել է, թե ինչի է ընդունակ։ Նա կազմակերպությունում փոփոխությունների ու թարմացման կոչ է արել։
«ՄԱԿ-ը վաղուց միայն քննադատություն ու մեղադրանքներ է լսում այն մասին, որ ոչինչ չի կարող։ Ամենասարսափելի մեղադրանքն այն է, որ ՄԱԿ-ը դարձել է Ազգերի լիգա»,-ասել է նա։
Զելենսկին թվարկել է կազմակերպության նվաճումները և հիշեցրել, որ հանուն այդ ամենի պետք է փորձել վերակենդանացնել ՄԱԿ-ը և դարձնել այն ունակ՝ լուծելու ժամանակակից աշխարհի խնդիրները, իսկ փոփոխությունները պետք է սկսել կանոնադրությունից։
«ՄԱԿ-ի հանդեպ քննադատություն հաճախ է հնչում, սակայն մենք քննադատում ենք ինքներս մեզ։ ՄԱԿ-ը շինություն չէ, ՄԱԿ-ը առաջնորդներն են։ Եվ հենց նրանք են ստեղծել ՄԱԿ-ը 76 տարի առաջ»,-ասել է Զելենսկին։
Նա պետությունների ղեկավարներին փոխգործակցության և հանուն երեխաների միավորման կոչ է արել։
Ելույթի ժամանակ Զելենսկին հայտնել է, որ Դոնբասի հակամարտության հետևանքով մինչ օրս մոտ 15 հազար մարդ է զոհվել, ավելի շատ մարդիկ՝ վիրավորվել ու անօթևան մնացել։
Նա երկրում տեղի ունեցող բարեփոխումներն անվանել է իր առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի վրա կատարված մահափորձի պատճառ։ Տեղի ունեցածի պատճառով Ուկրաինայի նախագահը կընդհատի ԱՄՆ այցն ու կվերադառնա Կիև նախատեսված ժամկետից շուտ։
Կարծիքներ