ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ընդունել, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Ժնևի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում։
Օրինագիծը պահանջում է նաև հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ արգելված զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասով։
Փաստաթղթի ամբողջական տեքստի կարող եք ծանոթանալ այստեղ։
Կարծիքներ