Արմավիրի մարզպետն ու պատգամավոր Արուսյակ Մանավազյանն այցելել են արմավիրցի գործարարներին
Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանն ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ այցելել է արմավիրցիներ Արթուր Մկրտչյանին և Նարեկ Վարդանյանին պատկանող ընկերություններ` ծանոթանալու վերջիններիս բիզնես-գործունեությանը:
Այս մասին համայնքապետ գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Արթուր Մկրտչյանի հիմնած «Սանչիր» ընկերությունը զբաղվում է բնական չրի և շոկոլադեպատ չրերի արտադրությամբ: Սեփական միջոցներով և պետական վարկային ծրագրերով արտադրողը պատրաստվում է ընդլայնել բիզնեսը, առաջիկայում սկսելով նաև տնական օղու արտադրություն: Այս տարվա պլանները ավելին են` մեծացնել մթերման ծավալը և արտադրել չրերի և կոնֆետների նոր տեսականի:
Նարեկ Վարդանյանը զբաղվում է երկաթե դետալների և կահույքի արտադրությամբ` օգտագործելով ժամանակակից սարքավորումներ և կատարելով փոշեներկում: Այս տարվա ընթացքում նորացրել է սարքավորումները, որոնք եզակի են տարածաշրջանում: Արտադրանքը ունի մեծ պահանջարկ և բիզնեսմենը պատրաստվում է առաջիկայում ընդլայնել արտադրությունը»,-ասված է գրառման մեջ:
Կարծիքներ