Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում բռնկված հրդեհը ժամը 23:13-ին մեկուսացվել է, տեղեկացնում են ԱԻՆ–ից:

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում