Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. ոստիկանություն
Մայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար»,- ասված է ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Կարծիքներ