Վրաստանի մանկապարտեզների և դպրոցների վրա պարտադիր է դառնալու պետական դրոշի բարձրացումը
Վրաստանում պետական դրոշի բարձրացումը մանկապարտեզների և դպրոցների վրա դառնում է պարտադիր:
Վրաստանի պետական խորհրդանշանների օգտագործման կանոնների մասին օրենքում փոփոխությունը երրորդ ընթերցմամբ ընդունվել է, կողմ է քվեարկել 87 պատգամավոր։
Փոփոխության համաձայն՝ Վրաստանի պետական դրոշի մշտական բարձրացումը պարտադիր է դարձել բոլոր հանրակրթական հաստատությունների՝ դպրոցների, նախակրթարանների, արվեստի ու մշակույթի դպրոցների, ինչպես նաև Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված իրավաբանական անձի շենքերի վրա, որոնք նախատեսում են նախադպրոցական կրթության ծառայություններ:
Փոփոխության համաձայն պարտադիր է նաև նմանատիպ հաստատություններում Վրաստանի օրհներգի տեքստի ակնառու տեղում տեղադրելը։
Կարծիքներ