Իսպանիայի վարչապետը կոչ է արել վերջ դնել երկրում կորոնավիրուսի պատճառով ծագած թշնամանքին

Իսպանիայի վարչապետը կոչ է արել վերջ դնել երկրում կորոնավիրուսի պատճառով ծագած թշնամանքին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը միասնության կոչ է արել այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ «Գոլոս» (Vox) կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է դիմել դատարան՝ կապված Մադրիդում կորոնավիրուսի դեմ պայքարի համար մասնակի կարանտինի հետ, հաղորդում է Reuters-ը:

Բացի այդ, «Գոլոս» կուսակցությունը կոչ է արել երկրում բողոքի ցույցեր անցկացնել:

Իսպանիայի վարչապետի խոսքով՝ առողջությունը պետք է ավելի բարձր գնահատվի, քան քաղաքականությունը:

«Մենք պետք է միավորվենք: Սա համաճարակաբանական պայքար է, ոչ թե՝ գաղափարական»,- հայտարարել է Պեդրո Սանչեսը, որը ներկայացնում է Սոցիալիստական կուսակցությունը:

Իսպանական մայրաքաղաքում կորոնավիրուսի հետ կապված միջոցառումները վերաբերում են 3,8 միլիոն մարդու:

Սահմանափակումների ցանկում ներառված է քաղաքով անհարկի տեղաշարժի արգելքը: Մասնավորապես, Մադրիդի բնակիչներն իրավունք ունեն լքել իրենց տները միայն այն ժամանակ, երբ գնում են աշխատանքի, հաճախում են ուսումնական հաստատություններ կամ հիվանդանոց:

Հակակորոնավիրուսային այս կոշտ միջոցառումների պահպանումը ապահովում են 7000 ոստիկաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում