ԱՄՆ-ը դժվարությունների է բախվում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու հարցում

ԱՄՆ-ը դժվարությունների է բախվում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու հարցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարող է Ուկրաինային անվտանգության անորոշ և ոչ բավարար համոզիչ երաշխիքներ տալ, քանի որ դրանք ապագայում մի քանի տարի ապահովելու հնարավորություն չունի։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Հրատարակության տվյալներով՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Վաշինգտոնի և Կիևի միջև կկայանա բանակցությունների երկրորդ փուլը՝ անվտանգության երաշխիքների մշակման շուրջ, որը G7 երկրները պայմանավորվել են պատրաստել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Սակայն, ինչպես նշում է թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Սպիտակ տունը հստակ չի պատկերացնում, թե ինչ երաշխիքներ կարող է տալ Վաշինգտոնը, հաշվի առնելով, որ հաջորդ վարչակազմը ի վիճակի է չեղարկել նախորդի գրեթե բոլոր պարտավորությունները։

Համաձայն ԱՄՆ օրենսդրության, պարտադիր միջազգային պայմանագրերը պետք է հաստատվեն Սենատի երկու երրորդի մեծամասնությամբ: Այդ ժամանակ միայն Սենատը կարող է նույն մեծամասնությամբ չեղարկել դրանք։ Նախագահը կարող է առանց Սենատի հավանության կնքել տարբեր միջազգային պայմանագրեր, սակայն դրանք կարող են չեղարկվել հաջորդ նախագահի միանձնյա որոշմամբ։ Եվրոպական երկրները, նշում է The Wall Street Journal-ը, մտավախություն ունեն, որ դա հենց այն է, ինչ կանի Դոնալդ Թրամփը, եթե վերադառնա Սպիտակ տուն։

Արդյունքում՝ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Ուկրաինայի հետ փոխըմբռնման հուշագիր ընդունելու հարցը, որը չի պահանջում Սենատի հաստատումը։ Նման փաստաթուղթը, որը չի ներառում կոնկրետ տեսակի սպառազինությունների մատակարարման պարտավորություններ և դրանց ժամկետները, քիչ ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա և չի խանգարի նրան շարունակել հատուկ գործողությունը, կարծում է թերթը։

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում