Արցախի նախագահը Լաչինի անցակետից երեկ առևանգված երիտասարդների ծնողներին հրավիրել է հանդիպման

Արցախի նախագահը Լաչինի անցակետից երեկ առևանգված երիտասարդների ծնողներին հրավիրել է հանդիպման

Լաչինի անցակետից ադրբեջանցի սահմանապահների կողմից երեկ առևանգված 3 երիտասարդի ճակատագիրը պարզելու և տեղեկություն ստանալու նպատակով երեկ Ստեփանակերտի Վեածննդի հրապարակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ:

Նրանց հետ խոսել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը, որը ժողովրդին հավաստիացրել է՝ անօրինական անցակետից առևանգված արցախցի երիտասարդները առաջիկա օրերին կվերադարձվեն։

Խոսելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի մասին՝ նա նշել է, որ հարցը լուծվելու է միայն Լաչինի միջանցքով, «այլ ճանապարհ չկա»։ 

Արայիկ Հարությունյանը առևանգված տղաների ծնողներին առավոտյան ժամը 9-ին հրավիրել է նախագահական՝ հանդիպման:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում