Ոսկեհատ գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Օգոստոսի14-ին, ժամը 22։01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկեհատ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին կից օժանդակ շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։42-ին։ Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի մեկ ջրատար։
Կարծիքներ