Չինական նավերը մտել են Արևելաչինական ծովի վիճելի Սենկակու կղզիների տարածք
Չինաստանի ծովային ոստիկանության երկու պարեկային նավեր երկուշաբթի օրը մտել են Արևելաչինական ծովի Սենկակու վիճելի կղզիների մոտ, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Նրա խոսքով՝ չինական եւս երկու նավ գտնվում են Սենկակուի մերձակա գոտուն հարող ջրային տարածքում։ Միաժամանակ նավերից մեկը համալրված է ավտոմատ հրացանի նման սարքավորումներով, գրում է գործակալությունը։
Կարծիքներ