Խնդրում եմ անհարկի չքննարկել և չշրջանառել որդուս անունը, քանի որ առայժմ որևէ տեղեկատվություն չունենք նրա մասին
Հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ,
ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ: Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ անհարկի չքննարկել և չշրջանառել որդուս անունը, քանի որ առայժմ որևէ տեղեկատվություն չունենք նրա մասին: Խնդրում նաև լրատվամիջոցներին և լրագրողներին շարունակ չզանգահարել և չդիմել մեզ Ալբերտի մասին տեղեկություններ ստանալու համար: Մեզ համար այս ծանր և դժվար պահին ցանկացած անհարկի խոսք, մեկնաբանություն ավելի է խորացնում մեր ցավը: Խաղաղություն մեր երկրին»։
Կարծիքներ