Կոտայքում մեքենաներ են բախվել. մայրն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Կոտայքում մեքենաներ են բախվել. մայրն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային փողոցում՝ «Լիա» սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած Nissan մակնիշի և 50-ամյա Լուսինե Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Լուսինե Ա.-ն, տեղում առաջին բուժօգնություն է ստացել, իսկ Nissan -ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 11-ամյա Արևիկ Մ.-ն, 9-ամյա Առնո Մ.-ն և Երևանի բնակիչ, 37-ամյա Վարդուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում