Վրաստանում ձնակույտերն արգելափակել են բնակելի տան մուտքի դռներն ու պատուհանները

Վրաստանում ձնակույտերն արգելափակել են բնակելի տան մուտքի դռներն ու պատուհանները

Վրաստանի Բահարո գյուղում ձյան առատ տեղումներ են, ձնակույտերը հասնում են 4 մետրի։ Այս մասին հայտնել են տեղի բնակիչները Facebook-ում։

Լուսանկարներում երևում է, որ ձնակույտերն արգելափակել են բնակելի տան մուտքի դռներն ու պատուհանները։

Վրաստանում ուժեղ ձյուն է տեղում։ Շատ ավտոճանապարհներ արգելափակվել են, էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում (ճանապարհ դեպի ՌԴ սահման) երթևեկությունն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում