Չեմ ցանկանում ամիսներ շարունակ նստել պահեստայինների նստարանին. Էրիկսեն

Չեմ ցանկանում ամիսներ շարունակ նստել պահեստայինների նստարանին. Էրիկսեն

Միլանի «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը հայտարարել է, որ պայքարելու է միլանյան թիմի մեկնարկային կազմում մշտական տեղ ունենալու համար:

«Իհարկե, ես չեմ ցանկանում ամիսներ շարունակ նստել պահեստայինների նստարանին: Դա իմ ծրագրերի մեջ չի մտնում: Ես պայքարելու եմ մեկնարկային կազմի խաղացող դառնալու համար», Էրիկսենի խոսքը փոխանցում է Gianlucadimarzio.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրվում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, որի մարզական տնօրեն Լեոնարդոն արդեն բանակցություններ է վարում 28-ամյա Էրիկսենի ներկայացուցիչների հետ:

Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում