Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք. մահացել է 26 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք. մահացել է 26 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 82651 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 387633 վերջին մեկ օրում` 4695 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 28548 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1521 -ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 52508 անձ` վերջին մեկ օրում 694 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1243 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 352 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում