Ճապոնիան պատրաստ է դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ

Ճապոնիան պատրաստ է դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ

Ճապոնիան անհրաժեշտ Է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բարենորոգումը եւ պատրաստ Է դառնալու դրա մշտական անդամ: Այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ հղած ուղերձում, որը սեպտեմբերի 22-ին հրապարակվել Է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության Youtube-ալիքում:

«Հանուն ՄԱԿ-ի ամրապնդման չի կարելի հետաձգել ԱԽ-ի բարենորոգումը: Դժբախտաբար, 75- տարի առաջ ստեղծված համակարգը չի կարող լիարժեք կատարել իրեն վերապահված խնդիրները: Ես համոզված եմ, որ անդամ երկրները, որոնք ունեն հնարավորություն եւ պատասխանատվություն ստանձնելու մտադրություն, պետք Է պարտականությունները կատարեն ընդլայնված ԱԽ-ում:

Սոսկ այդ ժամանակ ԱԽ-ն կվերականգնվի որպես արդյունավետ եւ ներկայացուցչական մարմին: Ճապոնիան լիովին պատրաստ Է կատարելու այդ պարտականությունները՝ որպես ԱԽ-ի մշտական անդամ եւ իր ավանդը ներդնելու աշխարհում կարգ ու կանոնի եւ կայունության հաստատման գործում»,- ասել Է Մոտեգին:

«Բարձր մակարդակի այդ հանդիպման հռչակագրում մենք պարտավորվել ենք նոր կյանք ներշնչել ԱԽ-ի բարենորոգման առիթով քննարկանը: Առաջ շարժվելու եւ այդ հանձնառությունը կատարելու համար ես ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին կոչ եմ անում սկսելու գրավոր բանակցություններ (սույն հարցի շուրջ)»,- հայտարարել Է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում