Բայդենն ընդգծել է զենքի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում Է հրազեն ունենալու իրավունքը, ինքնաբավություն չԷ, եւ անհրաժեշտ Է խստացնել դրա վերահսկողությունը:
«Երկրորդ ուղղումն, ինչպես եւ բոլոր մյուս իրավունքները, ինքնաբավություն չԷ»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ հունիսի 2-ի երեկոյան հանդես գալով Սպիտակ տնից համաքաղաքացիներին հղած հեռուստաուղերձով՝ վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցած զանգվածային հրաձգության դեպքերի առնչությամբ:
Վկայակոչելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախկին դատավորներից մեկի կարծիքը՝ նախագահն ընդգծել Է որ Երկրորդ ուղղումով երաշխավորվող իրավունքներն «անսահման չեն եւ երբեք այդպիսիք չեն եղել»:
«Միշտ գոյություն են ունեցել այն բանի սահմանափակումներ, թե ինչ զենք կարելի Է ունենալ Ամերիկայում: Օրինիակ՝ գնդացիրները դաշնային մակարդակով են կարգավորվում գրեթե 90 տարվա ընթացքում, բայց այն նախկինի պես ազատ երկիր Է»,- նշել Է Բայդենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ զենքի նկատմամբ վերահսկողության օրենսդրությունը խստացնելու կոչը չի նշանակում, թե «ինչ-որ մեկը կզրկվի իր իրավունքներից»: «Խոսքն այն մասին Է, որ պաշտպանենք երեխաներին, պաշտպանենք ընտանիքները, պաշտպանենք ամբողջ հանրակցություններ: Խոսքը վերաբերում Է դպրոց, մթերային խանութ, եկեղեցի գնալու եւ ըստ որում վիրավորված կամ սպանված չլինելու՝ մեր ազատությանը»,- հայտարարել Է Սպիտակ տան ղեկավարը:
«Մենք պետք Է արգելենք գրոհային զենքը եւ մեծ տարողության պահեստատուփերը: Իսկ եթե մենք չենք կարողանում արգելել գրոհային զենքը, ապա մենք պետք Է բարձրացնենք տարիքը, որի դեպքում այն կարելի Է գնել՝ 18 տարեկանից մինչեւ 21 տարեկան»,- հավելել Է Բայդենը:
Նա նաեւ կոչ Է արել խստացնելու հրազեն պահելու կանոնները, ընդունելու օրենքներ, որոնք թույլ տան քաղաքացուն ժամանակավորապես զրկել զենք ունենալու իրավունքից, եթե դատարանը նրան ճանաչում Է վտանգավոր շրջապատողների համար: Նախագահը նաեւ հայտարարել Է այն օ՛րենքների փոփոխության անհրաժեշտւթյան մասին, որոնք ըստ Էության զենք արտադրողներին պաշտպանում են նրանց դեմ դատական հայցեր հարուցելուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ