Վիկտոր Մոզեսը կարիերան կշարունակի Ռուսաստանում
Լոնդոնի «Չելսիի» նիգերիացի կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը 2020/21 մրցաշրջանը կանցկացնի Մոսկվայի «Սպարտակում», տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական ակումբն արդեն համաձայնության է եկել «Չելսիի» հետ 29-ամյա ֆուտբոլիստի վարձակալության հարցում:
Վիկտոր Մոզեսի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նիգերիացի կիսապաշտպանը վարձակալությամբ անցկացրել է «Ինտերում», որի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ