Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է չայցելել Ադրբեջան
Ինչպես տեղեկացնում է Infoteka24.ru լրատվական ծառայությունը Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջանում խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչության վտանգի մասին:
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանում գոյություն ունի ահաբեկչական գործողությունների, որոնք ընդհանուր առմամբ ուղղված են Մեծ Բրիտանիայի և բրիտանական ազգի շահերի դեմ, մեծ սպառնալիք, որը գալիս է Իրաքի և Սիրիայի հակամարտություններից մոտիվացված անձանցից կամ խմբավորումներից:
Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Ադրբեջանում ահաբեկչական վտանգի մասին, և այդ առնչությամբ Լոնդոնն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Ադրբեջան կատարելիք այցերից:
Կարծիքներ