Անհրաժեշտ են արյան բոլոր խմբերի դոնորներ. ցանկացողները դիմեն Մուրացանի հոսպիտալ

Անհրաժեշտ են արյան բոլոր խմբերի դոնորներ. ցանկացողները դիմեն Մուրացանի հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ:

Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն:

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության:

Արյունատվության նպատակով խնդրում ենք ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում