Թումանյան համայնքում լեդ լուսատուներով 65 նոր հենասյուն կտեղադրվի

Թումանյան համայնքում լեդ լուսատուներով 65 նոր հենասյուն կտեղադրվի

Թումանյան համայնքում կիրականացվի «Թումանյան, Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ընդլայնում» ծրագիրը: Այս մասին  ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Նշված բնակավայրերում կտեղադրվի շուրջ 65 նոր հենասյուն` լեդ լուսատուներով, Թումանյան բնակավայրում նաև էներգախնայողության նպատակով մոտ 70 լուսատուներ կփոխարինվեն լեդ տեսակի լուսատուներով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 14 մլն դրամ, որից ավելի քան 8 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է:

Շահառու է համայնքի ողջ բնակչությունը` մոտ 4500 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում