Կոտայքում ծնվել է 147 երեխա
Կոտայքի մարզում ծնվել է 147 երեխա։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։
2020 թվականի հունիս ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 146 ծնունդ (որից 1 զույգ)` 82 տղա և 65 աղջիկ:
Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների`
• Չարենցավանի ծննդատուն՝ 17 ծնունդ
• Նաիրիի ծննդատուն՝ 13 ծնունդ
• Աբովյանի ծննդատուն՝ 65 ծնունդ
• Հրազդանի ծննդատուն՝ 51 ծնունդ
Կարծիքներ