Մեսսին Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Բիելսային

Մեսսին Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Բիելսային

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է տեսնել կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Մարսելո Բիելսային:

2019/20 մրցաշրջանի ավարտին 65-ամյա Բիելսան դուրս բերեց «Լիդսին» Պրեմիեր լիգա, բայց դեռ չի երկարաձգել իր պայմանագիրը անգլիական ակումբի հետ․ գործող պայմանագիրը լրանում է հուլիսի 30-ին: «Լիդս Յունայթեդի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսային պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել:

Ըստ The Sun-ի, Մեսսին «Բարսելոնայի» ղեկավարությանը խնդրում է գլխավոր մարզիչ նշանակել իրհայրենակից Բիելսային: Ըստ լուրերի, Լիոնելը լարված հարաբերություններ ունի ներկայիս մարզիչ Կիկե Սետյենի հետ:

Նյութի աղբյուր՝  armsport.am

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում