Մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի ավտոբուս

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի ավտոբուս

Այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով, հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ:

Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։

Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է Yandex և 2GIS հարթակներում։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում