Շիրակի Մայր բուհն այս տարի ավարտել է 600 ուսանող
Շիրակի պետական համալսարանում օրը տոնական էր։ Բուհում մեկնարկվել է դիպլոմների հանձնման գործընացը։ Համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետը բակալավրի (առկա/հեռակա ուսուցմամբ) և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ավարտեց 132 ուսանող, նրանցից 26-ը ստացավ գերազանցության դիպլոմ:
Freenews-ի հետ զրույցում ՇՊՀ ռեկտոր Ժ/Պ Երվանդ Սերոբյանը նշեց, որ այս տարի Շիրակի մայր բուհն ավարտել է 600 ուսանող, մագիստրոսական, բակալավրիատ հեռակա և առկա ֆակուլտետներից։ Այսօր Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողներին հանձնեցինք դիպլոմները, իսկ վաղը հանձնելու ենք Ռազմական ամբիոնի, այնուհետ Հումանիտար գիտությունների և արվեստի, Մանկավարժության ֆակուլտետի, Սոցգիտությունների ֆակուլտետի ուսանողներին։ Բաշխումն այնպես է արվել, որ հնարավորինս կուտակումներ չլինեն։
Այսօրվա փորձը ցույց տվեց, որ ամեն ինչ լավ էր կազմակերպված, կուտակումներ չեղան։ Հնարավորության սահմաններում նաև փորձեցին հանդիսավորությունը ապահովել, թեպետ ավանդական միջոցառումներ տեղի չունեցան։ Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները ապահովված էին, գծանշումները, ջերմաչափումները և այլն։
Հարց, Այս տարի որքան ուսանող է ընդունվել Շիրակի Մայր բուհ.
440-ից ավելի դիմումներ ունեինք, այս պահին առաջին և երկրորդ փուլերով 330 հոգի ընդունվել է։ Մեծ մրցույթ կար Ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում, որտեղ 24 հոգի դրական միավորներով դուրս մնացին։ Նույն ֆակուլտետում ընդունվել է մոտավորապես 40- 42 ուսանող։ 35 մեր նախատեսած տեղերով ևս 7 աշխարհի եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ` պահուստային ֆոնդից։
Հարց․ ինչպես՞ եք գնահատում այս տարվա ընդունելության արդյունքները.
Անցյալ տարի մենք հրամանագրել էինք 268 ուսանող, իսկ այս տարի 60 ուսանողով բակալավիրատում ավելին ունենք։ Սպասելիքներս արդարացան, քանի որ դիմորդները պետք է հանձնեին մեկ քննություն։ Ընդհանուր առմամբ 70 ուսանողով ավելի։
Իսկ ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրեն պ/կ Նազելի Ավետիսյանն էլ Freenews-ի հետ զրույցում նշեց, որ մագիստրոսների թվի աճը կարծում եմ պայմանավորված է նաև նրանով, որ այս տարվանից ունենք նոր մասնագիտություններ։ Դրանք են՝ Հատուկ Մանկավարժություն, Լոգոպեդիա և Կենսատեխնոլոգիա։
Առաջինի համար մենք ունենք ծրագրով մեծ լաբարատորիա, որը պատրաստվում ենք կրթական ծրագրերի համար շահագործել, իսկ մյուս մասնագիտությունների կայացման համար անելու ենք ամեն ինչ և արդեն կանխորոշված է թե ի՞նչ մասնագետներ են դաավանդելու, որպեսզի մասնագիտությունները կայանան, ու կարծում եմ դա բավականաչափ լուրջ մարտահրավեր է մեզ համար, պետք է գնանք առաջ ժամանակին համընթաց։
Հարց․ Արդյո՞ք վերոգրյալ մասնագիտությունները ունեն պահանջարկ.
Այո ունեն` օրինակ Լոգոպեդիան և Հատուկ մանկավարժությունը այսօրվա կրթական ոլորտի լուրջ մարտահրավերներից մեկն է, իսկ մեր բուհի ուժեղ թևերից մեկը մեր մանկավարժական ամբիոնն է: Ճիշտ է բուհը համալսարան է, բայց այնուամենայնիվ մենք չենք մոռանում, որ մենք համալսարան դարձանք մանկավարժական ինստիտուտի հենքի վրա։
Մենք մեր ուժեղ կողմերը պետք է ավելի հզորացնենք, առավել լավ օգտագործենք մեր հնարավորությունները և դա դրանով էր պայմանավորված, իսկ Կենսատեխնոլոգիա մասնագիտությունը՝ առաջին հերթին հետաքրքիր է նրանով, որ նախ ընդհանրապես մեր տարածաշրջանի ոչ մի բուհ նման մասնագետներ չի պատրաստում, այստեղ մենք մրցակցային դրական պայմաններում ենք գտնվում։
Հարց․ ին՞չ եք կարծում բուհը հաջորդ տարի այս մասնագիտությունների գծով հնարավոր՞ է ավելի շատ դիմորդներ ունենա.
Այո, ընդ որում, մենք հետագայում կորոշենք թե ինչպիսի՞ քաղաքականություն պետք է կիրառենք նաև տարբեր մասնագիտությունների առումով, հուսանք որ Կենսատեխնոլոգիա մասնագիտությունը անպայման կլինի: Նկատվում է բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունների որոշակի անկում, և օրինակ նույն կենսաբանության, քիմիայի դիմորդների վերջին տարիների շատ փոքրիկ թվաքանակը մեզ ստիպում է, որ վերանայենք և մեր պրոֆեսորադասախոսական ներուժը օգտագործենք պատշաճ ձևով և կարողանանք լինել մրցունակ, կարողանանք նաև պահանջված մասնագետներ պատրաստել։
Կարծիքներ