ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել ԱԱԾ ձերբակալված անձանց պահելու վայր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում հուլիսի 11-ին չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայր:
Ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման և սանիտարահիգիենիկ պայմանները, բժշկական օգնությանն ու սպասարկամանն առնչվող հարցեր, ՁՊՎ-ում վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, ինչպես նաև ՁՊՎ-ի անձնակազմի աշխատանքային պայմանները։
Պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրում են շարունակական բնույթ: Այցերի արդյունքներն ամփոփվելու են և պետական իրավասու մարմիններին ներկայացվելու են համակարգային խնդիրների վերաբերյալ լուծումների առաջարկներ։
Կարծիքներ