Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքում հանդիսությունների սրահ է կառուցվում
Համայնքների 2019 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել և այս տարի շարունակվում են Մեղրաշեն համայնքի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները, 60 մլն դրամ արժողությամբ ծրագրի ավարտ նշվում է հոկտեմբեր ամիսը։
Այս մասին Freenews-ին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։
Ըստ կառույցի տեղեկության համայնքը այս տարի ևս սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել և 2020 թվականի հայտով նախատեսվում է հանդիսությունների սրահի գույքի ձեռքբերում և կահավորում։ 12,6 մլն արժողությամբ ծրագրի 40 տոկոս գումարը տրամադրելու է պետությունը, ինչպես և սրահի կառուցման աշխատանքների դեպքում է, մնացած գումարը համայնքի ներդրումն է լինելու։
Կարծիքներ