Google-ն իր աշխատակիցներին թույլ կտա առնվազն մինչև 2021 թվականի ամառ տնից աշխատել
Ամերիկյան Google ընկերությունն իր աշխատակիցներին թույլ կտա առնվազն մինչև 2021 թվականի ամառ տնից աշխատել, գրում է The Wall Street Journal-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ որոշումը վերաբերում է մոտ 200 000 աշխատակցի՝ այդ թվում և այն անձանց, որոնք Google-ի ծնող ընկերությունում՝ Alphabet Inc.-ում են աշխատում։
Նշվում է, որ այդպիսով Google-ը կդառնա առաջին խոշոր IT ընկերությունը, որը հեռավար աշխատանքային ռեժիմը նման ժամանակահատվածով է երկարաձգել։
Նշենք, որ Սիլիկոնյան հովտի ընկերությունները հեռավար աշխատանքային ռեժիմին դեռևս մարտին են անցել, երբ կորոնավիրուսը դեռ նոր էր սկսել տարածվել։
Կարծիքներ