Ապացույցներ կան, որ Թուրքիան Սիրիայից գրոհայինների է տեղակայել ԼՂ հակամարտության գոտում. Ռոբերտ Օ'Բրայեն
Ադրբեջանը տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն է ստանում Թուրքիայից: Այս մասին Լոս Անջելեսում պաշտոնյան ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը։ Այս մասին հայտնում է Asbarez News-ը:
«Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում, պատերազմ է, և դա ողբերգություն է այնտեղ բնակվող մարդկանց համար: Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսել վերջին տարիներին զինամթերք գնելու համար: Բացի այդ, նրանք տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն են ստանում Թուրքիայից: Չնայած Թուրքիայի ժխտումներին՝ ապացույցներ կան բաց մամուլում այն մասին, որ Թուրքիան Սիրիայի ազատ բանակից գրոհայինների է տեղակայել հակամարտության գոտում»,- նշել է Օ'Բրայենը:
Ըստ նրա երկու կողմն էլ պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար:
«Արտաքին ուժերը որևէ դերակատարություն չպետք է ունենան այս հակամարտության գործում: Այն, ինչ միանշանակ է նախագահ Թրամփի համար, չի կարող ռազմական լուծում լինել այս հակամարտությանը: Կողմերը պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների»,- նշել է Թրամփի խորհրդականը:
Կարծիքներ