Իսկ ձեր աճող բողոքները ո՞նց իրականան ամբողջ հանրապետությունով մեկ, եթե ոչ դրանց լուծմանը ուղղված հարկերի բարձրացմամբ
Բնիկ Երևանցի եմ ոչ միայն ես` այլ նույնիսկ հորական կողմի պապիկս/դեդոս ծնվելա կոնդում: Ամբողջ կյանքում ապրել եմ Երևանի կենտրոնում ու շարունակում եմ ապրել կենտրոնում և միանշանակ կողմ եմ վճարել ավելի բարձր գույքահարկ: ինչու՞, որովհետև դա տրամաբանականա, եթե մենք ապրում ենք այս երկրում և ուզում ենք ավելի բարեկեցիկ պայմաններ: Կարծում եմ այս օրենքը դեռ շատ ավելի շուտ պիտի ընդունված լիներ: Այն մարդիկ, որոնք ինչ որ ֆլեշ մոբեր են հիմա անում, որ դեմ են այս օրենքին, իսկ մյուս 99% փոստերում բողոքում են գրեթե ամենից` կանաչապատում, վերելակ, ճանապարհ և այլն, մի հարց տամ, իսկ ձեր աճող բողոքները ոնց՞ իրականան ամբողջ հանրապետությունով մեկ, եթե ոչ դրանց լուծմանը ուղղված հարկերի բարձրացմամբ: Ես հասկանում եմ, որ երևի ամենահեշտ բանը բողոքելն ու նվնվալնա ու նենց լավ տռենդի մեջա մեր ազգի մոտ ու նաև կարծում եմ, որ դա կործանարարա երկարաժամկետ հատվածում: հարևանները, խաղահրապարակի մամաները, աշխատակիցները բոլորը սիրում են բողոքել, իսկ երբ որ ասում ես, հարգելիս, եթե դժգոհ ես կոնստրուկտիվ առաջարկ արա, մի քայլ արա ինքդ, փոխի, հնարավորություն ստեղծի, դաշտ ստեղծի, որ ինչից բողոքում ես միասին փոխենք` այդտեղ վարագույրը իջնումա, քանի որ մեծ մասը ոչինչ չի ուզում անի` բողոքելուց բացի:
Լուսինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ