Կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը
Պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտման պատճառով կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը:Այս մասին հայտնում է Առողջապական և աշխատանքի տեսչական մարմինը:
«Կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել»,- ասված է հրապարակման մեջ:
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 25-ի դրությամբ կայացվել է 3 752 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 37 հազ. 83 ստուգում:
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Կարծիքներ