Սամբիստները ընդլայնված կազմով կմասնակցեն ԵԱ-ին

Սամբիստները ընդլայնված կազմով կմասնակցեն ԵԱ-ին

Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին հայտնում է Սամբոյի ֆեդերացիան: Սեպտեմբերի 15-ից 18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Առաջին անգամ նման առաջնություն կազմակերպվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ:

Սեպտեմբերի 15-ին ասպարեզ կմտնեն պատանիների առաջնության մասնակիցները, սեպտեմբերի 16-ին՝ երիտասարդները, 17-ին և 18-ին ուժերը կչափեն կանայք, տղամարդիկ ու մարտական սամբոյի ներկայացուցիչները:

Սերբիա կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը:

Պատանիների և երիտասարդների պայքարում Հայաստանը ընդհանուր առմամբ կունենա 16 մարզիկ: Իսկ մեծահասակների հավաքականում ընդգրկվել են 11 մարզիկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում