Աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը մեկ շաբաթում գերազանցել Է 93 հազարը
Անցած շափբաթ աշխարհում ավելի քան 93 հազար մարդ Է մահացել կորոնավիրուսից, ինչը 6 տոկոսով ավելի Է նախորդ յոթ օրվա համեմատատությամբ: Վարակվածների թիվն ավելացել Է ավելի քան 5,7 միլիոնով, ինչը մոտավորապես համապատասխանում Է նախորդ շաբաթվա ցուցանիշին, հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ մայիսի լույս 5-ի գիշերը Ժնեւում հրապարակված շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:
Գլոբալ առումով երկրորդ շաբաթն անընդմեջ COVID-19-ի նոր դեպքերի թիվը մնում Է ամենաբարձր մակարդակում այս համավարակն սկսվելուց ի վեր՝ ավելի քան 5,7 միլիոն, ինը շաբաթվա աճից հետո»,- նշել Է կազմակերպությունը՝ հավելելով, որ մահացու վախճանների թիվը «շարունակել Է աճել յոթերորդ շաբաթը շարունակ» եւ մահացել Է ավելի քան 93 հազար մարդ, ինչը 6 տոկոսով ավելի Է, քան նախորդ յոթ օրը:
Ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 2-ն արձանագրել են 5 705 981 վարակվածներ եւ 93 523 մահացու վախճան: Մայիսի 2-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 151 812 556 դեպք եւ հիվանդների 3 186 817 մահվան դեպք:
Հիվանդացության աճն առանձնապես նկատելի Է եղել Հարավ - արեւելյան Ասիայի տարածաշրջանում (19 տոկոսով), ԱՀԿ-ն որի թվին Է դասում Հնդկաստանը, մինչդեռ Եվրոպայում հիվանդացությունը նվազել Է 22 տոկոսով, Աֆրիկայում՝ 15 տոկոսով, Արեւելյան Միջերկրականում՝ 14 տոկոսով, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում՝ 5 տոկոսով: Մահացությունն Էապես աճել Է Հարավ - արեւելյան Ասիայում (48 տոկոսով), բայց կրճատվել Է Աֆրիկայում (13 տոկոսով), Եվրոպայում (12 տոկոսով) եւ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (3 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1,16 միլիոն մարդ եւ մահացել ավելի քան 22 հազարը: Հյուսիսային եւ Հրարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,3 միլիոն նոր դեպք եւ ավելի քան 36 հազար մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայիում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 2,7 միլիոն վարակված, մահացել Է ավելի քան 25 հազար մարդ: Հնդկաստանում վարակվածների թիվը մեկ շարբաթում ավելացել Է ավելի քանն 2,59 միլիոնով:
Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (ավելի քան 421 հազար նոր դեպք), ԱՄՆ-ը (ավելի քան 345 հազար), Թուրքիան (ավելի քան 257 հազար), Ֆրանսիան (ավելի քան 163 հազար), Արգենտինան (ավեի քան 152 հազար), Իրանը (ավելի քան 139 հազար), Գերմանիան (ավելի քան 129 հազար), Կոլումբիան (ավելի քան 119 հազար), Իտալիան (ավելի քան 86 հազար), Ռուսաստանը (ավելի քան 60 հազար), Ուկրաինան (ավելի քան 57 հազար), Ֆիլիպինները (ավելի քան 57 հազար) եւ Կանադան (ավելի քան 54 հազար):
Բացի դրանից, ԱՀԿ-ն հայտնում Է, որ կորոնավիրուսի՝ ավելի բարձր վարակելիությամբ աչքի ընկնող VOC 202012/01 շտամը, որն սկզբանպես հայտնաբերվել Էր Մեծ Բրիտանիայում, ապրիլի 27-ին հայտնաբերվել Է եւս երեք երկրներում, իսկ դրանց ընդհանուր թիվը հասել Է 142-ի: Մինչեւ 97 պետություն ընդլայնվել Է 501Y.V2 շտամի տարածման աշխարհագրությունը, որը հայտնաբերվել Է Հարավաֆրիկյան Հանրապեությունում, P.1 շտամը, որի առկայությունը սկզբնապես արձանագրվել Է Բրազիլիայում եւ Ճապոնիայում, այժմ տարածված Է 56 երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ