Աֆղանստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 34-ի

Աֆղանստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 34-ի

Աֆղանստանի մի շարք նահանգներում առնվազն 34 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանոքով: Մայիսի 5-ին այդ մաիսն հայտնել Է 1TV հեռուստաալքիքը՝ վկայակոչելով իշխանություններին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դժբախտ դեպքեր են արձանագրվել Հերաթի, Բադախշանի, Գորի, Բաղլանի, Դայքունդիի եւ Բամիանի նահանգներում: Ինչպես նշել են տեղի իշխանությունները, տարերքի մոլեգնության ընթացքում չորս մարդ վնասվածքներ Է ստացել, եւս 14-ն՝ անհայտ կորել: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն չեն հայտում:

Մայիսի 4-ին TOLOnews հեռուստաալքը տեղեկացրել Էր 14 զոհերի մասին Հերաթի նահանգում: Ադրասքանի շրջանում զոհերի թվում եղել Է չորս երեխա: Վնաս Է հասցվել գյուղատնտեսական հանդակներին, սատկել են տասնյակներով խոշոր եղջյուրավոր անասուններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում