Խոշոր հրդեհ Ելփին գյուղում

Խոշոր հրդեհ Ելփին գյուղում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15:52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ մարզային փրկարարական վարչությունում հայտարարվել է հավաք։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ելփին գյուղի «Արդարա» կոչվող տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։45-ին։ Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում